Արգենտինայի նախագահ. Մեսսին գերազանցում է Մարադոնային

Արգենտինայի նախագահ. Մեսսին գերազանցում է Մարադոնային

PanARMENIAN.Net - Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, որը պաշտոնական այցով Ռուսաստանում է, հայտարարել է, որ արգենտինացի ամենահայտնի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև ընտրություն անելու դեպքում նախապատվությունը կտար Մեսսիին:

«Մեսսին է լավագույնը: Գոլերի քանակի և հետևողականության պատճառով: Չէ որ ֆուտբոլն անընդհատ զարգանում է, ինչպես ամեն ինչ այս կայնքում: Հիմա ավելի դժվար է լավագույնը լինել, քան նախկինում: Մրցակցությունը, մրցումները՝ այս ամենը սովորական բան են, բայց ֆուտբոլիստների արագությունն է այլ»,-ասել է Մակրին RT-ին տված հարցազրույցում:

Մաուրիսիո Մակրին ասել է նաև, թե երկիր կառավարելն ավելի հեշտ է, քան ֆուտբոլ խաղալը:

Մարադոնան Արգենտինայի նախագահի վաղեմի քննադատն է: 2017-ի աշնանը նա հայտարարել էր, թե Մակրին գողերի ընտանիքից է:

Մարադոնան հաղթանակ բերեց Արգենտինային ԱԱ-1986-ում և 1990-ի աշխարհի առաջնության եզրափակչում: Մեսսիի օգնությամբ Արգենտինան 3 անգամ եզրափակիչ դուրս եկավ՝ ԱԱ-2014-ում, 2015-ի և 2016-ի Ամերիկայի գավաթի խաղարկությունում, սակայն հաղթանակի չի հասել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---