Մոլորակի ամենատարեց մարդը, հնարավոր է, ՀՀ-ում է ապրում

Մոլորակի ամենատարեց մարդը, հնարավոր է, ՀՀ-ում է ապրում

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, նա 117 տարեկան է։ Նա ծնվել է 1901 թվականին Իրանում:

Ըստ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի, Բաղդասարյանն այժմ բնակվում է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Նրա ծննդյան ամիսն ու ամսաթիվն անհայտ են: Բաղդասարյանի հարսներից մեկը 80 տարեկան է:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։

Եթե հաջողվի պարզել Բաղդասարյանի ծննդյան ամիսն ու ամսաթիվը, նա կարող է համարվել մոլորակի ամենատարեց մարդը: Այս պահի դրությամբ այդպիսին է համարվում իսպանացի Ֆրանցիսկո Նունյես Օլիվերան, որը դեկտեմբերի 14-ին նշեց իր 113-րդ տարեդարձը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---