Հարցվածների 8,6%-ը բախումներով ցույցի դուրս կգա ԼՂ հարցի անընդունելի լուծման դեպքում

Հարցվածների 8,6%-ը բախումներով ցույցի դուրս կգա ԼՂ հարցի անընդունելի լուծման դեպքում

PanARMENIAN.Net - Արցախյան հակամարտության անընդունելի լուծման դեպքում հայաստանցիների 8,6%-ը պատրաստ է դուրս գալ բախումներով ցույցի: Կովկասի ինստիտուտի «Հակամարտության ընկալումը ՀՀ և ԼՂՀ հասարակություններում» 2017 թվականի դեկտեմբերին հրապարակած զեկույցի համաձայն՝ 38,7%-ը հակամարտության անընդունելի լուծման դեպքում չի արտահայտի իր կարծիքն ու միջոցներ չի ձեռնարկի:

Հարցմանը մասնակցել է 1600 հոգի:

23,4%-ը կմասնակցի խաղաղ ցույցերի, 16,2%-ը կարտահայտի իր բողոքը սոցիալական ցանցերում և իր ընկերների շրջանում, 6,2%-ը ստորագրահավաքի կմասնակցի, չգիտի, թե ինչ կանի՝ 7%-ը:

2015-ին արցախցիների 63,7%-ն էր ցանկանում, որ Արցախը միանա Հայաստանին, իսկ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո՝ 50%-ը: Ընդ որում, արցախցի 18-30 տարեկանների 60%-ից ավելին ցանկանում է, որ ԼՂ-ն դառնա անկախ պետություն: Միևնույն ժամանակ, հայաստանցի 18-30 տարեկանների 50%-ից ավելին ցանկանում է ԼՂ-ն տեսնել ՀՀ կազմում:

Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 53,6%-ը կարծում է, որ ԼՂ-ն պետք է լինի ՀՀ կազմում,46,1%՝ անկախ երկիր,0,3%-ը ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմում: Արցախում50,5%-ը կարծում է, որ պետք է միանալ ՀՀ-ին,48,9%-ն անկախություն են ցանկանում, 0,1% կարծում են պետք է ինքնավարություն ունենալ Ադրբեջանի կազմում:

ԼՂ-ն Հայաստանի կազմում տեսնել ցանկացող հայաստանցիների 12,5%-ը պատրաստ է մասնակցել բախումներով, 27,3%-ը՝ խաղաղ ցույցերի, եթե իրենց համար անընդունելի լուծում առաջարկվի: Անկախ Արցախի կողմնակիցների թվում 6,6%-ն է պատրաստ բախումներով, իսկ 22,3%-ը՝ խաղաղ ցույցերի մասնակցել:

Հայաստանցիների 0,6%-ը համաձայն է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, 1,4%-ը՝ 7 շրջանը հանձնելում, 6,2%-ը՝ 5 շրջանը, իսկ 86,4%-ը համաձայն չէ տարածքներ զիջելուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---