Google-ը բացահայտել է Windows-ի վտանգավոր խոցելիությունը20 փետրվարի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Google-ի մասնագետները Project Zero նախագծի շրջանակում խոցելիություն են հայտնաբերել Microsoft Edge բրաուզերում: Երկար ժամանակ ընկերությունը չէր հայտնում այդ մասին, սակայն Microsoft-ում չեն հասցրել շտկել առաջացած խնդիրը, գրում է Lenta.ru-ն The Verge-ի վրա հղումով: Թարմացված Windows 10 Creators Update –ում ներկայացված էր Arbitrary Code Guard (ACG) տեխնոլոգիան, որը կոչված է պաշտպանելու գրոհներից, եթե հիշողության մեջ վնասակար կոդ է ներբեռնվում: Այն թույլ է տալիս հիշողության մեջ արտացոլել միայն այն կոդը, որը համապատասխան ստորագրություն ունի: Սակայն, մասնագետները խոցելիություն են գտել, որը թույլ է տալիս շրջանցել այդ պաշտպանությունը: Արդյունքում չարամիտները կարող են վնասակար կոդը տեղադրել համակարգչի հիշողության մեջ: Խոցելիությունը հայտնաբերվել էր դեռևս 2017-ի նոյմբերին, սակայն, ըստ նախագծի կանոնների, մշակողներին 90 օր է տրվում շտկման համար: Այդ ժամանակը սպառվելուց հետո է միայն հրապարակվում խնդրի նկարագրությունը: Microsoft-ում հայտարարել են, որ սպասվածից շատ ժամանակ է պահանջվել և շտկումը կլինի միայն 2018-ի մարտին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |