Մխիթարյան․ Չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են՝ Օզիլի հետ չեմ կարող խաղալ

Մխիթարյան․ Չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են՝ Օզիլի հետ չեմ կարող խաղալ

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր բրիտանական ESPN պարբերականին, որտեղ խոսել է նոր ակումբում իր հնարավորությունների և իր թիմակից Մեսութ Օզիլի հետ գործակցության մասին:

«Որոշ մարդիկ ասում են, որ ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ հասկանում այսպես խոսող մարդկանց: Ես պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է», - ասել է Մխիթարյանը:

29-ամյա հայ ֆուտբոլիստը նշել է, որ նա ավելի լավ է խաղում Օզիլի կողքին:

«Բոլորը գիտեն, թե նա ինչ որակներ ունի: Ինչու՞ ոչ. ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար»,- ասել է Մխիթարյանը և հավելել, որ «Արսենալն» ավելի շատ է համապատասխանում իր խաղաոճին, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---