Կոկա-Կոլա-ի Fuzetea սառը թեյերի ապրանքանիշն արդեն Հայաստանում է

Կոկա-Կոլա-ի Fuzetea սառը թեյերի ապրանքանիշն արդեն Հայաստանում է

PanARMENIAN.Net - Fuzetea թարմացնող սառը թեյերն արդեն հասցրել են սիրվել 52 երկրներում: Ըմպելիքի հաջողության գաղտնիքը պարզ է՝ համերի յուրօրինակ համադրություն և բնական բաղադրիչների ներդաշնակ խառնուրդ: Այս տարի գունեղ ապրանքանիշը կներկայացվի 37 նոր երկրում, այդ թվում՝ հայկական շուկայում:

«Մեծապես կարևորում ենք սպառողների նախասիրությունները և ձգտում շարունակաբար ընդլայնել մեր ապրանքատեսականին: Նախասիրությունները կարող են փոփոխվել՝ տրամադրությունից կամ պահից կախված: Կարծում ենք՝ Fuzetea-ն հիանալի հնարավորություն է հատկապես բնական ըմպելիքները նախընտրող մեր սպառողների առօրյան ավելի թարմ, ներդաշնակ և գունեղ դարձնելու համար», - նշեց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Fuzetea-ի բնական բաղադրիչների՝ թեյի և մրգային հյութերի խառնուրդներն ու ներդաշնակ համերը թարմացնում են և օգնում մի պահ կտրվել սրընթաց առօրյայից: Սառը թեյերի արդեն ծանոթ՝ «սև թեյ/դեղձ» և «սև թեյ/կիտրոն» համերից բացի, հայկական շուկայում Fuzetea-ն ներկայանում է «սև թեյ/մանգո-արքայախնձոր» յուրօրինակ համային համադրությամբ: Fuzetea-ն Ընկերության ապրանաքատեսականիում փոխարինում է Nestea ապրանքանիշը:

Fuzetea-ի երեք համերը 500 մլ տարողությամբ շշերով արդեն հասանելի են Երևանի և հանրապետության այլ խանութներում: Շուտով Ընկերությունը կներկայացնի Fuzetea-ի փաթեթավորման նոր տեսակներ:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---