Երևանը մարտի 8-ին ԱՊՀ նախընտրելի քաղաքների 5-յակում է ռուսաստանցիների համար

Երևանը մարտի 8-ին ԱՊՀ նախընտրելի քաղաքների 5-յակում է ռուսաստանցիների համար

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր մտադիր են մեկնել ռուսաստանցի զբոսաշրջիկները մարտի 8-ի տոներին: Այդ մասին հայտնում է կացարանի ամրագրման ռուսական Tvil.ru ծառայությունը:

Ռուսաստանում 4 ոչ աշխատանքային օր է լինելու՝ մարտի 8-11-ը: Մինսկը, Աստանան, Բաքուն, Երևանն ու Բրեստը ԱՊՀ քաղաքների 5-յակում են, ուր կնախընտրեն մեկնել կանանց տոնին ռուս զբոսաշրջիկները:

Ըստ ծառայության, Երևանում զբոսաշրջիկներն ամրագրում են կացարանը միջինը 3 գիշերվա համար և օրական վճարում 2.800 ռուբլի ( մոտ 21.000 դրամ)::

Վարկանիշը կազմվել է հյուրանոցների և բնակարանների հարցումների և ամրագրումների հիման վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---