Հայաստանում առաջինը տարածաշրջանում մեկնարկել է IQOS-ի վաճառքը

Հայաստանում առաջինը տարածաշրջանում մեկնարկել է IQOS-ի վաճառքը

PanARMENIAN.Net - Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունն այսօր՝ մարտի 1-ին, մեկնարկում է առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում:

IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որն առանց ծխախոտն այրելու այն տաքացնում է մինչև գոլորշիացման աստիճանի։ Չափահասների համար սա այլընտրանք է, որը, ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս ծխել առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

Որպես առաջին քայլ IQOS-ի աշխատակիցները Երևանի Dalma Garden Mall-ի տաղավարում չափահասներին կներկայացնեն ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում:

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: Դրա տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է: 2008-ից ի վեր ընկերության հետ ավելի քան 430 փորձագետ է աշխատել, ներդրվել է ավելի քան $4.5 մլրդ՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ կա:

«Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,- նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան:

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկայում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5 մլն չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ի, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10.000-ի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---