Սպորտի նախարարն առաջարկել է լուծարել լեռնադահուկորդների հավաքականը 2 մարտի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ կայացել են լսումներ Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության թեմայով: Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված աղմկահարույց միջադեպը դարձել է լսումների հիմնական թեմա: Նախարարը ֆեդերացիայի ղեկավարությանն առաջարկել լուծարել հավաքականը: Ներկա էին նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի դահուկային սպորտի ղեկավարները, մարզիչներ ու մարզիկներ: Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը մասնակցությունը գնահատել է բավարար.«Մենք մասնակցեցինք երիտասարդ մարզիկներով և երկու սպիտակ քարտով, ինչը վկայում է, որ մենք հեռու ենք աշխարհի լավագույններից», հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Մարզիկ Աշոտ Կարապետյանն իր հերթին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել ֆեդերացիայի հասցեին, որոնք ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը մեկ առ մեկ հերքել է: Պարզորոշ նկատվում էր, որ փոխադարձ մեղադրանքներն ավելի շատ անձնական դրդապատճառներ ունեն, քան մարզական: Մարզիկ Աշոտ Կարապետյանը նշել է, որ իր ամբողջ կյանքի նպատակն օլիմպիական խաղերին մասնակցելն է եղել: Նա շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի շնորհիվ Փհենչհանում լուծվել է դահուկների հետ կապված խնդիրը, և ինքը կարողացել է հանդես գալ: ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր խոսքում նշել է, որ լուրջ խնդիր, ըստ էության, չի եղել, և ստեղծված իրավիճակն արդյունք է այն բանի, որ ֆեդերացիան օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում և Փհենչհան մեկնելիս մարզիչներին և մարզիկներին հստակ չի տեղեկացրել այն քայլերի մասին, որոնք արվել են օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու համար: Հրաչյա Ռոստոմյանն ամփոփիչ խոսքում նշել է, որ խոշոր մրցումների ժամանակ պատահում է, որ երկրների պատվիրակությունները չնախատեսված ինչ-ինչ խնդիրների առջև են հայտնվում և ընթացիկ լուծումներ գտնում են: Դա եզակի երևույթ չէ: «Սակայն անընդունելի է անձնական խնդիրները բերել մարզական դաշտ և խաղալ երկրի հեղինակության հետ», - ասել է նա: Նախարարը ֆեդերացիայի ղեկավարությանն առաջարկել լուծարել հավաքականը, մարզիչների և մարզիկների նոր ընտրություն կատարել, աշխատել ավելի թափանցիկ, ավելի ուշադիր և հոգատար լինել մարզիկների և մարզիչների հանդեպ, ամիսը մեկ անգամ հրավիրել ֆեդերացիայի նիստ բոլոր մարզիչների մասնակցությամբ և անելիքները քննարկել միասին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |