Միջազգային 3 ընկերություն Հայաստանում կզարգացնի բիոտեխնոլոգիական ոլորտը

Միջազգային 3 ընկերություն Հայաստանում կզարգացնի բիոտեխնոլոգիական ոլորտը

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու FMD K&L Europe ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական Sylex և Clinerion ընկերությունների հետ։

Մասնավորապես ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։

«Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար»,- նշել է FMD K&L Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։

«Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը»,- նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---