// IP Marketing video - START// IP Marketing video - END

Միացյալ շտաբի պետ. ՀԱՊԿ-ը չի միջամտի իրավիճակի սրմանն Արցախում

Միացյալ շտաբի պետ. ՀԱՊԿ-ը չի միջամտի իրավիճակի սրմանն Արցախում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ-ն) իրավասություն չունի ինքնուրույն միջամտելու այս կամ այն հակամարտությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի, քանի որ դա հակասում է պետությունների ինքնիշխանության սկզբունքին, սակայն կազմակերպությունը պարտավորություններ ունի Հայաստանի առջև: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը «ադրբեջանցիների Երևան վերադառնալու մասին»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:«Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,-ասել է նա:

Նա հավելել է, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում լարված է, բայց «ոչ այն աստիճանի, որ Հայաստանն ու Ադրբեջաննիրարից մայրաքաղաք խլեն», հայտնում է «Sputnik Արմենիան»:

Սիդորովն ասել է, թե խորհրդային տարիներին Ադրբեջանն ու Հայաստանը հաշտ ու համերաշխ են ապրել, ուստի հակամարտությունը հնարավոր էր հանգուցալուծել խաղաղ ճանապարհով:

ՀԱՊԿ ներկայացուցիչը հավելել է նաև, որ կազմակերպությունը պարտավորություններ ունի Հայաստանի առջև և, եթե հարձակման ենթարկվի, ապա կառույցը պարտավոր է ռազմական կամ այլ աջակցություն ցուցաբերել, սակայն ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա:

Սիդորովը նշել է նաև, որ Հայաստանը, ինչպես ցանկացած այլ անդամ պետություն, պետք է ինքը դիմի օգնության համար:

2017-ի դեկտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ի դեմս ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունն է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով,

 Ուշագրավ
ՌԴ-ից Հայաստան իրականացվել է 79.000 ուզևորություն, ինչը 22 տոկոսով ավելի է, քան 2017-ի նույն շրջանում
Նախարարան ասում է՝ սակագնի վերանայման հետ կապված ռիսկեր կան
2017-ին Գերմանիան առավելագույն քանակի միանվագ շենգենյան վիզաներ է տրամադրել ՀՀ քաղաքացիներին