// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE 20.500-ին բաժանորդագրվելիս Samsung Galaxy A8-ը՝ 1 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE 20.500-ին բաժանորդագրվելիս Samsung Galaxy A8-ը՝ 1 դրամով

PanARMENIAN.Net - STARTPHONE 20 500 սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով ` ֆիքսված 20 500դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

2018 թվականին արտադրված Samsung Galaxy A8 (2018) նորաոճ մոդելն ունի կրկնակի SIM քարտի հնարավորություն, բարակ իրան (8.4 մմ) և կշռում է ընդամենը 172 գրամ: Սմարթֆոնն առջևի մասում ունի 2՝ 8 և16 մեգապիքսել տեսախցիկ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Նոր սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կամ պատվիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առցանց խանութից: Սմարթֆոնն առկա է 3 գույներով՝ սև, կապույտ և ոսկեգույն:

«STARTPHONE 20 500 սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր նախընտրում են նորաոճ սմարթֆոն և հաճախ են օգտվում ինտերնետից՝ մասնավորապես սոցիալական ցանցերից: Բացի օնլայն շփման լայն հնարավորություններից այս սակագնային պլանը ներառում է նաև րոպեներ՝ ցանցից դուրս և ներցանցային զանգեր կատարելու համար, ինչը հնարավորություն է տալիս միշտ լինել կապի մեջ: Առհասարակ, մենք ստեղծել ենք «STARTPHONE» սակագնային պլանները՝ համատեղելով սմարթֆոնը և բջջային ծառայությունները մեկ փաթեթում, դարձնելով դյուրին թե՛ վճարման, թե՛ բաժանորդագրության գործընթացը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել 111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը