Սպիտակ տուն. Թրամփը կհանդիպի Կիմ Չեն Ինի հետ 9 մարտի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Հանդիպումն առաջինը կլինի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների միջև: Սանդերսի խոսքով, ԱՄՆ-ը ակնկալում է, որ Հս. Կորեան կհրաժարվի միջուկային ծրագրերից, միևնույն ժամանակ պահպանելու է պատժամիջոցները և ճնշումը: Նշվում է, որ նախագահ Թրամփի՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման վայրն ու ժամանակը կհամաձայնեցվեն ավելի ուշ: Սրան զուգահեռ, Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի համաձայն, առաջին հանդիպումը կարող է կայանալ մինչև մայիս ամիսը: Չոնը հայտնել էր նաև, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրերից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |