// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ի երկու ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 %-ով

2018-ի երկու ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 %-ով

PanARMENIAN.Net - ՀՀ օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

2018-ի փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5%-ով:

2018-ի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 139 218 մարդ՝ 5.4 %-ով գերազանցելով նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2017-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.6 % աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար-փետրվար ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2007 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 2576 տոննա ապրանք:

2018-ի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9941 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը կազմել է 20 817 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 8848 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018-ի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ