Զեկույց. Հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում13 մարտի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, հիմնվելով 2011-2017 թվականներին իր հրապարակած «Կովկասյան բարոմետր» զեկույցների շարքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Life in Transition Survey (LiTS) հարցման վրա, վերլուծել է ժողովրդավարության և պետական ինստիտուտների հանրային ընկալումը Հայաստանում: Վերլուծության համաձայն՝ հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ: Հետազոտական հարցումներին մասնակցածների 51%-ի կարծիքով, երկիրը գնում է սխալ ուղղությամբ, իսկ 39%-ը կարծում է, որ քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն իրականացնում երկրում: Հայաստանում քաղաքացիների ընդամենը 9%-ն է կարծում, որ երկրում իրականացվում են ազատ և թափանցիկ ընտրություններ: Միայն 35%-ն է կարծում, որ ՀՀ-ում կա խոսքի ազատություն, իսկ ազատ մամուլ՝ 28%-ը: Երկրում օրենքի ուժին հավատում է հայաստանցիների ընդամենը 20%-ը, արդարադատությանը և քաղաքական ընդդիմությանը՝ 15%-ը: Հարցվածների մոտ 40%-ը կարծում է, որ Հայաստանում կա գենդերային հավասարություն և խաղաղություն ու կայունություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |