Թաիլանդի արքայադուստրը Մատենադարան է այցելել

Թաիլանդի արքայադուստրը Մատենադարան է այցելել

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Թաիլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Արքայադուստրը շրջայց է կատարել նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացել Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին, ասվում է Մատենադարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառել է «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում»:

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։