Փաշինյան. Մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», ժողովուրդը կարող է գնալ վերցնել

Փաշինյան. Մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», ժողովուրդը կարող է գնալ վերցնել

PanARMENIAN.Net - Սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ապրիլի 9-17-ը, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը թափուր լինի, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենա ԱԱԾ-ի և ոստիկանության վրա, ինչը հնարավոր կդարձնի իշխանափոխություն իրականացնելը։

«Կոպիտ ասած, եթե քաղաքական ժարգոնով արտահայտվելու լինենք՝ այդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, ով պատրաստ է գնալ և վերցնել այդ իշխանությունը, կգնա և կվերցնի», - ասել է պատգամավորը։

Փաշինյանը հավելել է նաև, որ իր համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը:

«Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը», - նշել է պատգամավորը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---