Վենեսուելայում հրդեհից 68 մարդ է զոհվել

Վենեսուելայում հրդեհից 68 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Վենեսուելայի բանտում հրդեհից, որն առաջացել է կալանավորների խռովության ժամանակ, 68 մարդ է զոհվել: Այդ մասին հայտարարել է երկրի դատախազ Թարեկ Ուիլյամ Սահաբը:

Ավելի վաղ հայտարարվել էր 78 զոհի մասին:

Կալանավորների պահման կենտրոնը գտնվում է Վալենսիա քաղաքում: Հաստատությունը գերծանրաբեռնված է եղել: Կալանավորների բողոքի ակցիան սկսվել է, երբ նրանց այցելության էին եկել հարազատները: Կալանավորները որոշել են այցելուներից մեկին պատանդ վերցնել, իշխանություններին իրենց պահանջները ներկայացնելու համար: Պատանդը դանակահարվել էր, հայտնում է ՌԲԿ-ն El Pais-ի վրա հղումով:

Քանի որ իշխանությունները չեն արձագանքել իրենց պահանջներին, կալանավորները սկսել են այրել ներքնակները, ինչն հրդեհի պատճառ է դարձել:

Զոհերից շատերը, այդ թվում այցելուների թվից, շնչահեղձ են եղել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---