Սերբիայի նախագահը ժխտում է Կոսովոյի մասնատման ծրագիրը24 մարտի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Սերբիան չի պատրաստվում բաժանել Կոսովոն ազգային հատկանիշով: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը: Նրա խոսքերով, Կոսովոյի մասնատման ոչ մի գաղտնի ծրագիր չկա: «Ողջ Սերբիան մտադիր է օգնել Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբական փոքրամասնությանը իր առօրյա կյանքում»,-ասել է Թադիչը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Նշենք, որ ավելի վաղ «Ասոշիեյթիդ պրեսը» հաղորդել էր, որ Սերբիայի կառավարությունը նամակ է հղել ՄԱԿ` առաջարկելով կիսել Կոսովոյի տարածքը: ՄԱԿ-ի փաստաթղթում, որը մինչ այժմ ձեւականորեն կառավարում է երկրամասում, առաջարկվում է կիսել Կոսովոն էթնիկ սկզբունքով` սերբերի եւ ալբանացիների միջեւ: Մասնավորապես, այն շրջաններում, որտեղ մեծամասնությունը կազմում են սերբերը (խոսքը Կոսովոյի տարածքի 15 տոկոսի մասին է), ոստիկանության, մաքսային եւ դատական համակարգի վերահսկումը պետք է իրականացնեն հենց սերբերը, այլ ոչ թե Կոսովոյի ալբանացիները: Համաշխարհային հանրությունն ու Կոսովոյի կառավարությունն այդ առաջարկությանը դեռեւս չի արձագանքել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |