Երեւանում անցած ցույցի մոտ 50 մասնակից բերման են ենթարկվել ոստիկանության կողմից27 մարտի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապահ մարմինները արմատական միջոցներ են նախաձեռնել ընդդիմադիր հայացքների քաղաքացիների պարբերաբար անցկացվող փոքրազանգված ցույցերին վերջ տալու համար: Մարտի 26-ին կազմակերպված ցույցը ցրվել է, մասնակիցների մի մասը բերման է ենթարկվել: Մարտի 21-ին անցած սգո ցույցից հետո, բողոքող հանրության ցույցերը սկսել են պարբերաբար լինել: Մասնավորապես, մի քանի հարյուր հոգի հավաքվում էին «Ազատության» հրապարակին կից Հյուսիսային պողոտայում, որտեղ կազմակերպվում էին տարբեր կարգի ցույցեր, սկսած շախմատային խաղերից ավարտած ժողովրդական երգուպարով` քաղաքական բացականչություններով: Բոլոր այդ ցույցերը մեկ նպատակ ունեին` բողոքի: Մարտի 26-ին բողոքող քաղաքացիները մտադրվում էին բարձրաձայն ընթերցել հրապարակումները «երկրում կատարվող իրադարձությունների մասին», սակայն ցույցը ցրվել է դեռ չսկսված, իսկ մասնակիցների մեծամասնությունը բերման է ենթարկվել Ոստիկանություն: Ինչպես հաղորդել են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, մոտ 50 հոգի բերման են ենթարկվել «Կենտրոն» համայնքի ոստիկանական բաժանմունք, մի քանի հոգի` Էրեբունի համայնքի Ոստիկանության բաժանմունք: Նրանց թվում են Ազգային փոքրամասնությունների կրոնի հարցերով վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խարատյանի որդին` Արսեն Խարատյանը, ինչպես նաեւ Սոցիալ-Դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Աղբյուրի համաձայն, ձերբակալման ժամանակ Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ ուժ է գործադրվել, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |