Զիդան. Չեմ կարծում, որ Բուֆոնն արժանի էր կարմիր քարտի

Զիդան. Չեմ կարծում, որ Բուֆոնն արժանի էր կարմիր քարտի

PanARMENIAN.Net - «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ պատասխան խաղից հետո (1:3) ասել է, որ մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանի չէր կարմիր քարտի լրացուցիչ ժամանակում: Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումը մրցաշարում վերջինը չի լինի 40-ամյա դարպասապահի համար:

«Չեմ կարծում, որ Բուֆոնն արժանի էր կարմիր քարտի, բայց արդեն ոչինչ չես փոխի: Այս միջադեպը չի չեղարկում այն ամենն, ինչի նա հասել է իր կարիերայում: Նա ցնցող ֆուտբոլիստ է: Հնարավոր է, սա նրա վերջին խաղը չէ Չեմպիոնների լիգայում»,-ասել է Զիդանը, գրում է Sport-express.ru-ն Goal-ի վրա հղումով:

Բուֆոնը հեռացվեց խաղադաշտից, երբ չափազանց զգացմունքային արձագանքեց իր դարպասին 11-մետրանոց նշանակելու մրցավարի որոշմանը: «Յուվենտուսը» երկու խաղի հանրագումարով 3:4 հաշվով պարտվեց և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից:

Ընթերցեք նաև. Բուֆոն. «Մրցավարի կրծքում սրտի փոխարեն աղբաման է»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---