// IP Marketing video - START// IP Marketing video - END

Forbes. «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»

Forbes. «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»

PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայկական կոնյակի արտադրության պատմությանն ու ավանդույթներին: Նշվում է, որ Հայաստանը գինեգործության հնագույն հայրենիքն է համարվում, իսկ կոնյակի արտադրությամբ, ըստ լեգենդի, այստեղ սկսել են զբաղվել դեռևս 12-րդ դարից

«Արդեն 19-րդ դարի վերջերին Հայաստանում կոնյակի արտադրությունը բարգավաճում էր: Հաշվի առնելով կոնյակի հանրաճանաչությունը Ռուսաստանում և այս երկրի հակագերմանական ու ֆրանսամետ կեցվածքը՝ հայկական բրենդին սկսեց կոչվել «կոնյակ»: Այն այժմ էլ Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկներում շարունակում է այդպես կոչվել: Հայ արտադրող Նիկոլայ Շուստովը, ով ռուս ցար Նիկոլայ Երկրորդին կոնյակ էր մատակարարում, իրավունք ուներ խմիչքը «կոնյակ» անվանելու», - նշվում է հոդվածում:

1990 թվականին Շուստովի հիմնադրած «Շուստով և որդիներ» ընկերության բրենդին հաղթում է ֆրանսիական Կոնյակ քաղաքի արտադրանքը ներկայացնող ընկերությանը Փարիզի Universal Expo-ում և պաշտոնապես իր արտադրանքն «կոնյակ» անվանելու իրավունք ստանում:

Նշվում է, որ այդ իրավունքը չեղարկվում է Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է