Ամերիաբանկն արդեն 10-րդ անգամ ստանում է Կոմերցբանկի մրցանակը

Ամերիաբանկն արդեն 10-րդ անգամ ստանում է Կոմերցբանկի մրցանակը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն արդեն տասներորդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող STP Award մրցանակին:

Կոմերցբանկը Ամերիաբանկին շնորհել է STP Award 2017 Excellent Quality մրցանակը 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար:

Կոմերցբանկի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին` միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` STP (Straight Through Processing) եղանակով, որն ապահովում է կատարման առավելագույն արագություն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---