Ռուսաստանի Դաշնության Խորհուրդը վավերացրել է ՀԱՊԿ պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը28 մարտի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ- պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը ուրբաթ օրը վավերացվել է Դաշնության Խորհրդի նիստին: Ներկայացնելով փաստաթուղթը` ԱՊՀ գործերով պալատի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Լիտյուշկինը հիշեցրել է, որ համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից:«Ձեւավորվում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի, այլ զորքերի եւ ռազմական ստորաբաժանումների համար ռազմական կադրերի նախապատրաստման հիմնական սկզբունքները` հատուկ մասնագիտություններով եւ կրթության ծրագրերով, ինչպես ռուս զինծառայողների հետ համատեղ, այնպես էլ առանձին, ռուսական բուհերի հատուկ ֆակուլտետներում»,- ասել է նա: Փաստաթուղթը որոշում է ընտրության, ընդունման, կադրերի նախապատրաստման, կրթական գործընթացի ապահովման, ֆինանսական ծախսերի կարգը: Ըստ փաստաթղթի, ռազմական կադրերի նախապատրաստումն ու կրթական գործընթացի մեթոդական ապահովումը կատարվում է ռուսերեն լեզվով: Լիտյուշկինը նշել է, որ համաձայնագրի իրականացման համար նախատեսված է այս եւ հաջորդ տարի տրամադրել համարյա 1,157 միլիարդ ռուբլի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |