Հանրային ռադիո. Շենքը հոսանքազրկվել է մեր կամքից անկախ14 ապրիլի 2018 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամների կողմից Հանրային ռադիոյի շենք ներխուժելու ընթացքում շենքը հոսանքազրկվել է«ռադիոյի կամքից անկախ»: Այս մասին է հայտարարվել է Հանրային ռադիոյի լրատվական թողարկման ընթացքում: Նշվել է նաև, որ ռադիոյի գույքին վնաս է պատճառվել, ջարդվել է սենյակներից մեկի դուռ: «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջել է խախտել մեր եթերի բնականոն գրաֆիկը, սակայն մենք առաջարկել ենք «Ստատուս Քվո» հաղորդաշարի շրջանակում բարձրաձայնել իր նպատակը, որով եկել էին ռադիո: Չէինք էլ հասցրել բանակցություններն ավարտել, երբ հոսանքազրկվել է հանրային ռադիոն մեզնից անկախ պատճառներով», - նշել է հաղորդավարը: «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի Ալեք Մանուկյան և ներխուժել են Հանրային ռադիոյի մասնաշենք: Շենքում մոտ մի քանի հարյուր ցուցարար կար: Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները լքել են ռադիոյի շենքը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |