ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել միակողմանի մորատորիումը ԵՍԶՈՒՊ-ի հարցում29 մարտի 2008 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի մեկնարկի շեմին Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել միակողմանի մորատորիումը ԵՍԶՈՒՊ-ի հարցում: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մարտի 28-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, քանի որ Ռուսաստանի մորատորիումը սպառնում է խախտել ԵՍԶՈՒՊ-ի ռեժիմի ամբոջականությունը եւ խարխլում է համագործակցության ոգով մոտեցումը անվտանգության խնդիրներին: Հայտարարության մեջ ասվում է, որ դեռեւս աշնանը ԱՄՆ-ն Ռուսաստանին էր ներկայացրել իր առաջարկների փաթեթը, որոնք կոչված են մեղմելու նրա մտավախությունները: Ըստ այդ փաթեթի, ՆԱՏՕ-ի երկրները համաձյնվում են վավերացնել ԵՍԶՈՒՊ-ի ադապտացված տարբերակը Վրաստանից եւ Մոլդովայից բոլոր ռուսական զոքերի դուրս բերումից հետո: Մինչդեռ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հերքեց ավելի վաղ հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան օգնություն է առաջարկել ՆԱՏՕ-ին Աֆղանստանում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ դաշինք կնքելու հարցում սառեցման դիմաց: Հիշեցնենք, որ 2007թ. հուլիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանը դադարեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |