Արշալույսից ցուցարարներ են միացել Էջմիածնում բողոքի ակցիային

Արշալույսից ցուցարարներ են միացել Էջմիածնում բողոքի ակցիային

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ի վաղ առավոտյան Էջմիածին քաղաքում բազմամարդ երթ է մեկնարկել, որի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Ավելի ուշ, բողոքի ակցիային են միացել նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները: Ակցիայի ընթացքում իրավիճակը մի պահ լարվել էր. հրմշտոց էր սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև:

Քաղաքում բողոքի զանգվածային միջոցառումները շարունակվում ն:

Ավելի վաղ, Երևանում և մարզերում մեկնարկել ենՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բազմամարդ բողոքի ակցիաները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---