Սամվել Ալեքսանյանը ցույց ցրելիս հարվածել է ցուցարարին (վիդեո)

Սամվել Ալեքսանյանը ցույց ցրելիս հարվածել է ցուցարարին

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալքեսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում մասնկացել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող բողոքի ցույցը ցրելուն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է պատգամավորը հարվածում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին:

Այսօր՝ ապրիլի 21-ի վաղ առավոտից բողոքի ակցիա էր մեկնարկել Մալաթիա-Սեբաստիայում: Ցուցարարները արգելափակել էին փողոցը: Նրանց էին միացել նաև գործադուլ հայտարարած «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները:

Ակցիայի մասնակիցներն ավելի ուշ քայլերթով հասել էին Մաշտոցի պողոտա:

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել են Ավան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---