Բաղդասարյան. Քննարկվելու է ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը25 ապրիլի 2018 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քննարկումներին: Այդ մասին ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նրա խոսքով, օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, հայտնում է Panorama.am-ը: «Նա հրաժարական է տվել ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել այդ քննարկումներին: Կա վարչապետի պաշտոնակատար: Վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում: Նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց»,-ասել է Բաղդասարյանը: Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |