Ընդդիմությունը կգնա մարզեր (Թարմացվող)

Ընդդիմությունը կգնա մարզեր  (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը։ Ապրիլի 26-ի վաղ առավոտից Երևանում և մարզերում մեկնարկել են բողոքի միջոցառումները։

Ավելի ուշ Փաշինյանը հորդորել էր դադարեցնել փողոցներ փակելը և փնտրել կարգազանց այն վարորդներին, որոնք փակում են կամ հանում պետհամարանիշները։

20։58 Այժմ հանրահավաքի մասնակիցները քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում։

20։47Անդրադառնալով առաջիկա օրերի անելիքներին Փաշինյանն ասաց, որ որոշվել է ապրիլի 27-ին ժամը 18։00-ին պետք է հանրահավաք անել ոչ թե Երևանում այլ Գյումրիում։ Նա ասում է՝ Երևանի ակտիվիստները թող մի փոքր հանգստանան։Փաշինյանն ասում է, որ կլինեն նաև Վանաձորում, և պատրաստ են ողջունել դեպի այս քաղաքներ տանող ճանապարհներին հարակից և այլ բնակավայերի ժողովրդին։

«Երևանում գործողությունները վերսկսվելու են աննախադեպ թափով», - ասում է նա։

20։35 Փաշինյան. «Երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային ՀՀԿ-ականներ, որոնք ասում էին, որ Կարապետյանը չի ներկայացնում իրենց։ Երեկ նրանք կուսակցական ժողով են արել, և եկել են ընդհանուր եզրակացության, որ ՀՀԿ-ն պետք է ներկայացնի Կարապետյան։ Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն և, ինչպես նախկինու, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շուրջ։ Ես վաղըւ ժամը 12։00-ին հրավիրում են Կարապետյանին «Արմենիա Մարիոթ» սկսելու բանակցային գործընթացի երկրորոդ փուլը»։

Նա հավելել է, որ Կարապետյանի հետ բանակցությունները նույնպես պետք է ծայրից ծայր տեղի ունենան լրագրողենրի ներկայությամբ։

20։26 «Կուլիսային պայմանավորվածության չենք գնալու, որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում։ Ես կամ վարաչպետ կընտրվեմ ժողովրդի միոջոցով կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարաչապետ չի ընտրվի։ Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական խմբակցությունները կճանաչեն ժողովրդի հաղթանակը առանց նախապայմանների», - ասում է Փաշինյանը։

20։20 Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շարժման ակտիվիստները մոտ մեկ ժամում լուծել են պետական համարանիշներ չունեցող ավտոմեքենաների խնդիրը։

«Մոտ մեկ մի ժամում Երևանում առանց պետհամարանիշի կամ փակ համարներով ավտոմեքենաներ չմնացին։ Հենց մենք ՀՀ-ում նկատենք նման բան, պետք է տեղում լուծենք այդ խնդիրը, քանի որ Կարեն Կարապետյանը իշխանություն չէ, դուք եք այդ իշխանությունը, դուք պետք է լուծեք», - ասում է նա։

20։07 Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

20։05 Հարթակում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր նԱրարատ Միրզոյանն է։ Նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանից բացի որևէ այլ թեկնածուի առաջադրումը վարչապետի պաշտոնում ոչ լեգիտիմ է, քանի որ ժողովուրդն ընտրել է հենց Փաշինյանին։

«Որևէ այլ թեկնածուի առաջադրումը պետական դավաճանություն է», - ասում է Միրզոյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---