ԵԼՔ-ը Փաշինյանին վարչապետի թեկնածու է առաջադրել

ԵԼՔ-ը Փաշինյանին վարչապետի թեկնածու է առաջադրել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը պաշտոնապես առաջադրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում։

Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին հանդիպելու է ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ իր թեկնածությունը քննարկելու համար։ Ապրիլի 29-ի հանրահավաքի ընթացքում նա հայտարարել էր ապրիլի 30-ին անհնազանդության ակցիաները 1 օրով դադարեցնելու մասին։

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---