BBC. 6 փաստ Հայաստանի մասին 4 մայիսի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - BBC-ին 6 հետաքրքրական փաստ է հրապարակել Հայաստանի մասին, որտեղ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները դարձել են միջազգային ԶԼՄ-ների գլխավոր նորություններից մեկը: «Հայաստանը մշտապես ԶԼՄ-ների գլխագրերում է բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Իսկ ի՞նչ գիտեք հարավկովկասյան այդ նախկին խորհրդային հանրապետության մասին»,-գրում է պարբերականը: 1. Աշխարհում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում Հայաստանը մոտ 3 մլն բնակչություն ունի, իսկ աշխարհում մի քանի միլիոնով ավելի շատ հայ է ապրում: Ամենամեծ հայկական համայնքները գործում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: 2. Արարատը՝ երկրի խորհրդանիշ Պարբերականը նշում է, որ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է, թեև գտնվում է երկրի սահմաններից դուրս, Թուրքիայում:
Արարատի ձյունածածկ գագաթները պարզ եղանակին գերիշխում են մայրաքաղաք Երևանի երկնակամարում: Հեղինակը հիշեցնում է, որ Արարատը հայտնի է որպես վայր, որտեղ ջրհեղեղից հետո ապաստանել է նախահայր Նոյը: 3. Հայաստանը քրիստոնեությունը որպես կրոն ընդունած առաջին երկիրն է Հայաստանն առաջին երկիրն էր, որը որպես պետական կրոն ընդունել է քրիստոնեությունը 4-րդ դարի սկզբում, իսկ Հայ Առաքելական եկեղեցին առանձնանում է աշխարհի մյուս քրիստոնյա եկեղեցներից: 4. Շախմատի ուսուցւոմը պարտադիր է Հեղինակավոր պարբերականի ուշադրությունը գրավել է ևս մեկ առանձնահատկություն՝ շախմատի պարտադիր ուսուցումը:
Նշվում է, որ 2011-ից 6-8 տարեկան բոլոր երեխաները պարտադիր մասնակցում են շախմատի դասերին, իսկ Հայաստանը բազմաթիվ գրոսմայստերներ է տվել աշխարհին և ավելի քան 3000 շախմատի ուսուցիչ ունի: 5 Հայաստանը հպարտանում է իր կոնյակով Պարբերականը պատմում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը որպես նվեր հայկական կոնյակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Տարիներ անց, 2013-ին նույն կերպ է վարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայկական կոնյակ ուղարկելով Դևիդ Քեմերոնին:
6. Բազում հայտնի մարդիկ հայկական արմատներ ունեն Որպես վերոնշյալ փաստի ապացույց պարբերականը նշում է հայկական ծագում ունեցող մարդկանց՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ռուսաստանցի շախմատիստ Գարիի Կասպարովին, հայտնի ամերիկացի երգչուհի Շերին և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որը նույնիսկ իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |