Զինված հարձակում Կոմիտասի HSBC բանկի վրա. Զոհ կա (Թարմացվող) 3 մայիսի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկի վրա։ Միջադեպն ուղեկցվել է կրակոցներով, նախնական տեղեկություններով, կան վիրավորներ։ Shamshyan.com տեղեկություններով, հարձակման արդյունքում զոհ կա․ ով է զոհվածը, չի նշվում։ 15:55. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: 15։36 Զոհից բացի 2 վիրավոր կա։ 15։25 Դեպքի վայրից տեսանյութերից մեկի համաձայն, հարձակվողներից մեկին ոստիկաններն ու անցորդները վնասազերծել են․ ասֆալտին արյուն կա, հարձակվողի մոտ նռնակ ու հրազեն է եղել։ Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին Ոստիկանության լրատվականից, օպերատիվ խմբերն ահազանգով մեկնել են դեպքի վայր ու այս պահին տեղում աշխատում են: Լրացուցիչ տեղեկատվություն կլինի ավելի ուշ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ |