Շարմազանով. ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների հարց չի քննարկել

Շարմազանով. ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների հարց չի քննարկել

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների հարցըչի քննարկել,որովհետև քաղաքական մնացած ուժերն էլ այդ հարցը դեռ չեն քննարկել: Այս մասին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գրում է «Այսօր»-ը:

«Օդում հայտարարություններ են, կոնկրետ որևէ առաջարկ չկա: Երկրորդ՝ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ, որ ով երբ, ոնց ուզի կազմակերպի։ Կա Սահմանադրություն և այդ Սահմանադրությամբ պետք է շարժվենք, սա է խնդիրը: ՀՀԿ-ին ձեռտու է, ձեռնտու չի... այդ ինչո՞ւ ՀԱԿ-ին ձեռնտո՞ւ է, կամ «Ծառուկյան դաշինքին» ու նույն Նիկոլին ձեռնտո՞ւ է։ Ով է որոշում՝ ինչն է ՀՀԿ-ին ձեռնտու, ինչը՝ չէ»,- նշել է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությանը ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, «ի տարբերություն շատ ուժերի, որոնց համար առաջնային է միայն իրենց քաղաքական շահը»։

«Գոնե հիմա մարդիկ պետք է խիզախություն ունենան ու ասեն, որ այս ամեն ինչի մեջ, էս համերաշխություն որ ասում են, անցնցում իշխանափոխության, նախ և առաջ մեծ է ՀՀԿ-ի ու պետության, վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ դրական դերակատարումը։ Դեռ ժամանակ կլինի դրա մասին խոսել, այնքան խղճի ազատություն, այնքան քննադատությունը լսելու կարողություն, ինչքան ունեցել է Հանրապետականը, Աստված տա, թող նոր իշխանությունն ունենա, մի բան էլ ավել: Ունենա՝ կծափահարենք, չունենա՝ բազմակետ»,- եզրափակել է Շարմազանովը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության օրակարգում այժմ կա կուսակցության նախագահի փոփոխության հարցը, Շարմազանովն ասել է. «Կուսակցությունը դեռևս նման հարց չի քննարկել, մեր նախագահն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է այս պահին»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---