ԱԳՆ-ն կգլխավորի Զոհրաբ Մնացականյանը

ԱԳՆ-ն կգլխավորի Զոհրաբ Մնացականյանը

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար: Այդ մասին ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած համապատասխան հրամանագրում:

1997-ին Մնացականյանը եղել է ՀՀ վարչապետի օգնական: 1997-1998 թթ. ԱԳՆ-ում զբաղեցրել է Առաջին եվրոպական վարչության պետի պաշտոնը, 1998-1999 թթ.՝ Եվրոպայի վարչության պետի, 1999-2002 թթ.՝ Արտաքին հարաբերությունների վարչության պետի:

2002-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 2008-ի հունիսի 9-ին ազատվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից և նշանակվել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2011-ին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2014-ին նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---