Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նոր նախագահ

Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նոր նախագահ

PanARMENIAN.Net - Գործադիրի մայիսի 17-ի նիստի ընթացքում ընդունվել է ֆինանսների նախարարի նախկին տեղական Դավիթ Անանյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու որոշումը։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Կարեն Կարապետյանի կողմից կառավարություն ձևավորելու գործընթացի ժամանակ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր «Գազրպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։

Անանյանը ծնվել է 1971 թվականին Երևանում։ 1993-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տարբեր տարիներին աշխատել է հարկային տեսչությունում, KPMG ընկերությունում, Համաշխարհային բանկում (Ղրղզստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում), 2016 թ հոկտեմբերից զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---