Փաշինյանն ու Խաչատուրովը քննարկել են ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը

Փաշինյանն ու Խաչատուրովը քննարկել են ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ բարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նա վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---