2017-ին ՀՀ-ն մոտ $170 մլն է հատկացրել ՌԴ-ից զենքի գնմանը21 մայիսի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի ՀՀ պետական բյուջեով պաշտպանության ոլորտին նախատեսված էր հատկացնել 209,8 մլրդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-փետրվարին» հրապարակման համաձայն՝ նշված ժամանակաշրջանում պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 294,4 մլրդ դրամ, կամ պետբյուջեով նախատեսված ծախսից մոտ 85 մլրդ դրամով ավելի: PanARMENIAN.Net -ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխություններով, ոլորտին հատկացված լրացուցիչ 85 մլրդ դրամից 82,2 մլրդ դրամը կամ մոտ $170 մլն-ն ուղղվել է ՌԴ կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարումների ֆինանսավորմանը: Գումարի մնացած մասը, ըստ նախարարության, հատկացվել է «պաշտպանակ այլ կարիքներին»: 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված վարկային համաձայնագրի նախագծով՝ ՌԴ-ն $100 մլն-ի վարկ է տրամադրել Հայաստանին՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գնման համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |