Կիպրոս-ՀՀ-Հունաստան խորհրդարանական գործակցության ձևաչափ կարող է ստեղծվել

Կիպրոս-ՀՀ-Հունաստան խորհրդարանական գործակցության ձևաչափ կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ քննարկվել է միջխորհրդարանական կազմակերությունների շրջանակում Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ ստեղծելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Անդրադարձել ենք ԼՂ և Կիպրոսի հիմնահարցերին։ Հայաստանը և Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին, խնդիրների կարգավորման հարցերին», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչման գործընթացին վերաբերող հարցեր։

Իր հերթին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նշել է, որ իրենք շահագրգռված են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին ընդունել է նաև ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և տնտեսական կապերի հետագա զարգացումը՝ հատկապես զբոսաշրջության, ծառայությունների և բանկային ոլորտներում: Կողմերն ընդգծել են նաև գիտակրթական ոլորտում համագործակցության և փոխանակման ծրագրերի կարևորությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---