Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Նա նշել է, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ:

Նա հավելել է, որ Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ արդեն մայիսի 25-ին Գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին:

Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2016-ի հոկտեմբերին՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետի պաշտոնից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---