Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով դիմել է ԿԸՀ

Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով դիմել է ԿԸՀ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին մանտադից զրկելու պահանջով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը ԵԼՔ կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել ԵԼՔ կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները», - նշվում է արձանագրության մեջ:

Տարոն Մարգարյանը, դիմելով Սիմոնյանին, հայտարարել է, որ 2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ վերջինիս տրամադրվել է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ, «ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված:

«Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը: Հուսով եմ, քաջածանոթ լինելով այս իրավակարգավորումներին, Դուք նաև տեղյակ եք, որ մեկ շաբաթից ավելi միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ձեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով, իսկ Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում», - նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, Ալեն Սիմոնյանը հրաժարվել էր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել էր մի քանի օր առաջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---