Ալեն Սիմոնյան. «Մարգարյանն ինձ մանդատից զրկել է՝ օգտվելով իրավական ծուղակներից»24 մայիսի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։ «Մարգարյանը դա արել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձնից Երևանի քաղաքապետարանում», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ գործող քաղաքապետը խուճապի մեջ է: Սիմոնյանը նշել է, որ պատրաստվում է մասնակցել Ավագանու առաջիկա նիստին: Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին մանտադից զրկելու պահանջով: Սիմոնյանը հրաժարվել էր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել էր մի քանի օր առաջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |