Որ երկրներն են առավել հաճախ Շենգեն տալիս ՀՀ քաղաքացիներին

Որ երկրներն են առավել հաճախ Շենգեն տալիս ՀՀ քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Եվրոպական երկրներից ՀՀ քաղաքացիներին ավելի հաճախ Շենգենի գոտու վիզա է տրամադրում Գերմանիան, մինչդեռ Իտալիան գնալով ավելի հաճախ է մերժում: Այդ մասին հայտնում է SchengenVisaInfo.com ծառայությունը, որը հատուկ PanARMENIAN.Net ի համար տվյալներ է հավաքել:

Մասնավորապես, 2017-ին Գերմանիան առավելագույն քանակի միանվագ շենգենյան վիզաներ է տրամադրել ՀՀ քաղաքացիներին, թեև Հունաստանն է հաշվետու շրջանում ստացել և մշակել հայտերի առավելագույն քանակը:

Ընդհանուր առմամբ, 2017-ին ՀՀ քաղաքացիներին առավելագույն թվով մուտքի արտոնագրեր են տրամադրել Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Ֆրանսիան, Լեհաստանը և Չեխիան: Ինչպես հայտնում է աղբյուրը, Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի վարչության վրա հղումով, 15.183 հայ է միանվագ շենգենյան վիզայի հայտ ներկայացրել Հունաստանի հյուպատոսությունում, որից 13.544-ով տրվել է շենգենյան վիզա, մոտ 2000 մարդ մերժվել է:

Մյուս կողմից, Գերմանիայի հյուպատոսություն է դիմել 14.942 մարդ, որից 13.773-ը ստացել է մուտքի արտոնագիր:

Ըստ վիճակագրական տվյալների, Իտալիան վիզայի 11.662 հայտ է ստացել, որից հաստատել է 9.450-ը և մերժել է 2212-ի դեպքում, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայի 7 երկրի թվում:

Լիտվան ստացել է 10.152 հայտ և հաստատել է 8.898-ը, Ֆրանսիան հաստատել է 4.482-ը 5.963 հայտից, Լեհաստանը՝ 3.981-ը 4.523-ից, իսկ Չեխիան՝ 3111-ը 3.746-ից:

Գերմանիայի տրամադրած վիզաների ընդհանուր քանակում, ՀՀ քաղաքացիների բազմակի մուտքի արտոնագրերի ստացման հայտերը կազմել են 39,2%: Լիտվայի տրամադրած վիզաներից բազմակիների տոկոսը եղել է 30,1, որին հաջորդում են Իտալիան (28,3%), Լեհաստանը (20%), Ֆրանսիան (18,5), Հունաստանը (17,2%) և Չեխիան (15,9%):

Այդպիսով, Գերմանիայի հյուպատոսությունը նվազագույն քանակի հայտ է մերժել ՀՀ քաղաքացիներից՝ ընդամենը 7,8%-ը, Իտալիան՝ առավելագույն 19 %-ը: Այլ երկրների դեպքում մերժումների տոկոսները հետևյալն են. Ֆրանսիան՝ 17,9%-ը, Չեխիան՝ 16,8%-ը, Լիտվան՝ 12,0%, Լեհաստանը՝ 11,9%, Հունաստանը՝ 10,8%-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---