Հայաստանի նախագահը բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին: Երկրի ղեկավարի խոսքով, բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ այսօր զինված ուժերի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետի ղեկավարությամբ պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ կիրականացնի այդ խնդիրները, կշարունակի բանակի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված քայլերն ու բարեփոխումների գործընթացը



Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Միքայել Հարությունյանին` այս փուլում համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կծառայեն բանակի զարգացմանը:



Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնելով Գերագույն գլխավոր հրամանատարին` իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, նշել է, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ: Նա ասել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---