Անապահով ընտանիքների համար հնարավոր է էլէներգիայի գինը 10 դրամով նվազի

Անապահով ընտանիքների համար հնարավոր է էլէներգիայի գինը 10 դրամով նվազի

PanARMENIAN.Net - Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ էլէներգիայի և գազի գնի վերանայման հանձնարարականին:

Նախարար Գրիգորյանը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրահանգման՝ ներկայում էլէներգիայի սակագնի վերանայման ռիսկեր կան:

«Այդ ռիսկերը կապված են Ատոմակայանի աշխատանքների երկարաձգման հետ: Պատմության մեջ երբեք չի եղել, որ Ատոմակայանը այս կարգով կանգնի, և կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման հետ կապված, այս առումով սա սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն», - ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ կա հնարավորություն էլէներգայի գինը վերանայել միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց թիվը, ըստ նախարարի, 110.000-120.000 է:

Նա հավելել է, որ ռիսկեր կան նաև գազի սակագնի վերանայման հետ կապված:

«Մենք մինչև ընթացիկ տարվա վերջ ունենք ՌԴ-ի հետ պայմանավորվածություն՝ սահմանին գազը $150-ով ներմուծելու, սակայն պետք է տարվա վերջում վերանայենք այս թիվը: Ունենք նաև ռիսկ արտարժույթի հետ կապված», - ասել է նախարարը:

Փաշինյանը հանձնարարել է Գրիգորյանին շարունակել սակագների վերանայման հետ կապված ուսումնասիրությունները և առաջիկայում զեկուցել, թե նշված ոլորտներում կան արդյոք չարաշահումներ և անարդյունավետ կառավարում:

Այժմ բնակիչները ցերակային ժամերին 1կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարում են 44,98 դրամ, գիշերային ժամերին՝ 34,98 դրամ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքները, 40 և 30 դրամ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---