Փաշինյան. Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Փաշինյան. Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն թավշյա  հեղափոխության խորհրդանիշները

PanARMENIAN.Net - Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հունիսի 14-ին Էջմիածնում տեղի ունեցած ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

«Թույլ չենք տա»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչն է քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։Կարեն ԳրիգորյանըԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---