Եղոյան. Վարչապետի գրառման հասցեատերերը հասկացել են` խոսքն ում մասին էր19 հունիսի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հեռուստաընկերություններում հակապետական քարոզչության մասին գրառումը չի վերաբերում կառավարության հասցեին հնչող քննադատությանը: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Հարցին, թե կոնկրետ որ հեռուստաընկերությանը կամ հեռուստաընկերություններին նկատի ուներ վարչապետը, Եղոյանը չպատասխանեց՝ նշելով, որ գրառման հասցեատերերը գիտեն` ինչ է նկատի ունեցել վարչապետը: Անդրադառնալով որոշ կազմակերպությունների և գործիչների արձագանքին, համաձայն որի վարչապետի գրառումը կարող է միջամտություն համարվել խոսքի ազատությանը` Եղոյանն ասաց, որ այդպիսի միջամտությունն աննկատ չէր մնա, և որ վարչապետը պարզապես հրապարակավ հորդորել է չզբաղվել հակապետական քարոզչությամբ: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և հորդորել «չշփոթել իշխանության բարեկրթությունը թուլության կամ միամտության հետ»: Այս գրառմանն արձագանքել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով դրա վրա լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների ուշադրությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |