Անապահով ընտանիքների համար ջրի սակագինը կարող է վերանայվել

Անապահով ընտանիքների համար ջրի սակագինը կարող է վերանայվել

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրի հետ քննարկել է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընկերության գործունեության հեռանկարային ծրագրերը:

Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին:

Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ էլէներգիայի և գազի գնի վերանայման հանձնարարականին, ասել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---