// IP Marketing video - START// IP Marketing video - END

Անապահով ընտանիքների համար գազը 20 դրամով կէժանանա

Անապահով ընտանիքների համար գազը 20 դրամով կէժանանա

PanARMENIAN.Net - Սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը կնվազի 20 դրամով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Նշված սպառողները 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խմ-ի դիմաց վճարվող 100 դրամի փոխարեն 80 դրամ կվճարեն:

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով», - նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ էլէներգիայի և գազի գնի վերանայման հանձնարարականին, ասել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա:

Քննարկվում է նաև անապահով ընտանիքների համար ջրի սակագնի վերանայման հարցը:

 Ուշագրավ
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է