ԱԽ քարտուղար. Սահմանում լարվածությունն ավելացել է, ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը

ԱԽ քարտուղար. Սահմանում լարվածությունն ավելացել է, ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը

PanARMENIAN.Net - Արցախում սահմանային լարվածությունն ավելացել է: «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում նման հայտարարություն է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ «մեծմասամբ իրավիճակը չի տարբերվում նախկինում եղածից»:

«Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում: Իրավիճակին ամբողջովին հետևում է ԱՀ պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտա որևէ գործողություն: Ընդհանուր առմամբ լարվածությունը որոշակի առումով ավելացել է, սակայն Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակն ու իր առջև դրված ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էին: Փաշինյանն այստեղ հանդիպել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---